ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ բոլորս կհայտնվենք Բաքվի բանտերում». Վարուժան Գեղամյան
18:42, 04.06.2023 | mamul.am
3379 | 1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն։ Հայաստանում կա դե-ֆակտո թուրքամետ օտարածին իշխանություն։
Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում, ինչպես դեռ 2020-ից այնտեղ գտնվող ու կտտանքների ենթարկվող հայ տղերքը։
Էնպես որ մի՛ սրտնեղե՛ք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանական խմբավորման ղեկավարը երեկ Էրդողանի ու Ալիևի առաջ կռացած ու կքած վիճակում ծիծաղում էր՝ Հայաստանի ոչնչացումը իրականացնողների ու Արցախը 7 ամիս է՝ շրջափակածների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր