ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքով կարողանում են թռչել միայն բայրաքթարները և Նիկոլը». Հ. Դանիելյան
15:12, 04.06.2023 | mamul.am
2704 | 0

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն Անկարայում մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Փաստորեն, Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքով կարողանում են թռչել միայն բայրաքթարները և Նիկոլը, որովհետև Թուրքիան իր օդային սահմանը Հայաստանի համար փակել էր:
Նիկոլը մասնակցում էր մի մարդու երդմնակալությանը, ով ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմում, ում գեներալները դարձել էին ադրբեջանական բանակի հրամանատարներ: Հենց Էրդողանի օգնությամբ էր Ալիևը Սիրիայից ահաբեկիչներ բերել, հենց Էրդողանն էր զինում ադրբեջանական բանակը, և, նա ջանք ու եռանդ չխնայեց, որ հազարավոր հայեր զոհվեն:
Նիկոլը թուրքերի կողմից ստորացվեց ու խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ: Ակնհայտ էր վերաբերմունքը հայրենավաճառ դավաճանի հանդեպ: Այն, որ Էրդողանը բարձրաստիճան հյուրերի շարքում չներկայացրեց Նիկոլին, այն որ Հայաստանի պատվիրակությանը՝ Նիկոլի գլխավորությամբ նստեցրեցին Ալիևի թիկունքում՝ հստակ ցույց է տալիս նրանց տրամադրվածությունը նիկոլի և Հայաստանի դեմ:
Թուրքիայում Նիկոլին նվաստացրեցին հնարավոր բոլոր միջոցներով, ցույց տվեցին, որ Նիկոլն իրենց կամակատարն է և նրա հետ կարող են վարվել ցանկացած կերպ:
Այսչափ նվաստացումները և այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր