ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 393.40, EUR 417.40, RUB 4.02, GBP 482.58
+13 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Եթե Փաշինյանը հայտարարել է, որ չի վիրավորվում, ինչի՞ են բերման ենթարկում». Տ. Աբրահամյան
17:06, 04.06.2023 | mamul.am
3280 | 3

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի:
ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի: Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:
Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր