ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Կարմիր բերետավորը վաղը, նիկոլի հրահանգով, մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու». Գեղամ Մանուկյան
23:18, 04.06.2023 | mamul.am
2755 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԳԻՆԻՆ...
Երեկվանից ֆեյսբուքահայությունը փոթորկվել է. «Երևանի գինու օրերին» կարմիր բերետավորների պահվածքը հարուցել է նրանց զայրույթը։ Բայց այս շարքում հատկապես նկատելի էր «փափկասուն» զանգվածի, գինի վայելող «ինձիլիգենտների» հուզախառն ընդվզումը, որն արդար է, անշուշտ, բայցև….
Երեկ այս բողոքի ալիքի պահին հիշեցի ճիշտ մեկ տարի նույն օրվա նույն կարմիր, սև, գույնզգույն անուններ կրող ոստիկանական ուժերի նման զանգվածային վայրագության մասին։ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում Դիմադրության շարժման հազարավոր ցուցարարների դեմ կիրառվեցին ձայնային պայթուցիկներ, գործի դրվեցին մահակներ, ուժի անհամաչափ կիրառում, մի քանի տասնյակ ցուցարար ձերբակալվեց, կալանավորվեց, ամիսներով նրանք անցկացրեցին բանտերում, այժմ էլ դեռ հայրենիքի համար պայքարողների դատերն են շարունակվում, բայց, և ոչ՝ անհամաչափ ուժ կիրառած անգամ մեկ ոստիկանի, բերետավորի:
Բախումներից հետո, երբ վիրավոր, զայրացած, հանուն Հայրենիքի, հանուն Արցախի փողոց ելած մեր հայրենակիցները, չընկրկելով, Բաղրամյանով իջնում էին Ֆրանսիայի հրապարակ՝ ընդամենը մի քանի 100 մետր այն կողմ բախվում էին մեկ այլ իրականության, մեկ այլ Հայաստանի. վերևում պայքարն էր, բռնի ուժի կիրառումը, անզեն ցուցարարների վրա կրակը, իսկ Սարյան փողոցում շարունակվում էր գինու վայելքը։ Չէին էլ մտածում, որ երկիրն է տարվում օկուպացման, որ արցախահայերի շուրջ թշնամական օղակը սեղմվում է, իրենցից մի քանի մետր հեռու այդ ամենի դեմ բողոքող ՀՀ քաղաքացին բռնության է ենթարկվում։
Հիմա այդ նույն բռնարար կարմիր բերետավորը, իր արարքների համար պատժի չենթարկվելով, անպատժելիությանից առավել ոգևորված, հասավ Սարյան փողոց։ Վաղը, նիկոլի հրահանգով մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու։
Հ.Գ. երեկվա բռնարար կարմիր բերետավորը մեկ տարի առաջ հարձակվել էր Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանի վրա։ Ի դեպ, նույն սրանց մասին օրերս խոսել էի Ազգային ժողովում, ներքին գործերի նախարարի և ոստիկանության ղեկավարների ներկայությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր