ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հիմա ինձ կսկսեն մեղադրել, թե գաղտնիք եմ բացում». Նաիրի Հոխիկյան
09:42, 05.06.2023 | mamul.am
10100 | 4

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փակ հանդիպումների ժամանակ ռուսներին միշտ կոշտ քննադատության եմ ենթարկում իրենց կողմից թույլ տրվող սխալների համար, բանավիճում ենք առանց նրբանկատության կանոնների։ Բայց։
Մինչև այժմ չեմ ասել, բայց քանի որ Ամերիկաների ու Եվրոպաների կեղծ քարոզչությունը չափից շատ է, պիտի գոնե մեկ փակագիծ բացեմ։
Հայաստանի առաջնագծի կահավորման գործում, թուրքական, ամերիկյան ու իսրայելական աթս-ներից հայ զինվորի կյանքը փրկող քողարկիչների ձեռքբերման աշխատանքներում ամեն ամիս Ռուսաստանից հսկայական աջակցություն ենք ստանում։ Դրանք գալիս են ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլև հենց Ռուսաստանի պետության
կողմից։
Դուք շարունակեք անիծել Ռուսաստանն ու ծափահարել Ֆրանսիային, քանի որ այդպես ձեզ սովորեցրել են Նիկոլն ու նրա սրբապիղծ թիմը։ Այն դեպքում, երբ Ֆրանսիան անգամ պատերազմից հետո շարունակում է զենք ու զինամթերք նվիրել Ադրբեջանին՝ հատկապես Արցախից գրավված հատվածներում ականների հայտնաբերման և Արցախի ՊԲ զորքին նշանառության տակ պահելու համար։
Նույն դեպքում, երբ Ռուսաստանը արդեն տրամադրել է հայկական առաջնագծին տասնյակ կիլոմետրեր ձգվող երկարությամբ քողարկիչ ցանցեր, որոնք արդյունավետ կերպով ծառայում են հայ զինվորների կյանքը փրկելու գործում։ Դա մոտավորապես կազմում է 60 մլն դրամի ծախս Ռուսաստանի կողմից։ Այդ տեղեկությունները Նիկոլին ձեռնտու չեն, դրա համար չի ասի, իսկ հազար ու մի բամբասանք կտարածի։
Հասկանում եմ, որ հիմա ինձ կսկսեն մեղադրել, թե գաղտնիք եմ բացում։ Սա ռազմական գաղտնիք չի։ Իսկ ահա Հնդկաստանի, Ֆրանսիայի կամ արևմտյան որևէ երկրի կողմից մեզ տրամադրվող զենքի կոնկրետ անուններ ու թվեր ասելը թույլատրելի է, քանի որ դրանով Հայաստանի իշխանությունները նրանց քարոզն են անում, այն էլ՝ սուտ։
Հանուն քաղաքական անբարոյականության մի զոհաբերեք ձեր որդիներին»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր