ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Թուրքերը շատ հստակ ցույց տվեցին, թե որտեղ են իրենք տեսնում հայերի «տեղը»». Աբովյան
10:30, 05.06.2023 | mamul.am
2453 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի երդմնակալության ընթացքում հայկական պատվիրակության հանդեպ ակնհայտ ստորացուցիչ դրսևորումները իրականում պետք է ընկալել որպես թուրքական քաղաքականության հիմնական ուղենիշ Հայաստանի հանդեպ։
Ես միտումնավոր չեմ անդրադառնում հայկական կողմի դիրքորոշմանը թուրքական ուղղությամբ, այստեղ ամեն ինչ պարզ է, իրենք իսպառ զուրկ են տարական, քաղաքական և մարդկային Էմպատիայի (օրինակ ամոթ) զգացմունքից, իրենք սպասարկել են, սպասարկում են և շարունակելու են սպասարկել թուրք-ադրբեջանական հակահայկական օրակարգը և այստեղ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը պետք չէ ինչ որ հույսեր փայփայել։
Հարցը ավելի խորքային է... փաստորեն թուրքերի համար մենք բոլորս այլևս չենք հանդիսանում տարածաշրջանային գործոն, ում հետ գոնե ձևական առումով պետք է հարաբերություններ հաստատել, պահպանելով քաղաքական կամ դիվանագիտական «հարգանքի» կանոնները։
Թուրքերը շատ հստակ մեզ բոլորիս ցույց տվեցին, թե որտեղ են իրենք տեսնում հայերի «տեղը»։
Սա շատ հստակ մեսիջ էր, որ թուրքերը շարունակելու են մեզ հետ հարաբերվել ստորացուցիչ հեգնանքով։
Ինչը իր հերթին նշանակում է, որ թուրքերը և ադրբեջանցիները անպայման շարունակելու են Հայաստանի և Արցախի հանդեպ վարել մասնատման և ոչնչացման քաղաքականություն։
Հիշեք... ում հետ պատրաստվում են խաղաղություն հաստատել, իրենց չեն ստորացնում։
Ստորացնում են միայն նրանց, ում պատրաստվում են «ջնջել»»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր