ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պարեկները կանգնեցրեցին պլյոնկաների համար». Վազգեն Սաղաթելյան
10:48, 05.06.2023 | mamul.am
11591 | 3

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ պարեկները կանգնեցրեցին մեքենաս, այսպես կոչված, պլյոնկաների համար: Չգիտեի էլ՝ իմը խախտում ա օրենքը, թե չէ, քանի որ մեքենան ոնց գնել եմ տարիներ առաջ՝ տենց էլ քշում եմ, չեմ խորացել պլյոնկաների մգության մեջ: Եկան, ստուգեցին, պարզվեց խախտում ա: Հիմա գնաց, ինչ-որ բաներ լրացրեց, երկուսով եկան ու թե բա՝ այստեղ կարող եք ստորագրել, այս հատվածում էլ մեկնաբանություն գրել, եթե կցանկանաք: Դե ոնց չցանկանաս մեկնաբանել էսօրվա իրավիճակը, ասում եմ՝ որտե՞ղ: Ցույց տվեց 3 տողանի մի հատված: Շատ լավ, ասացի ու սկսեցի մտածել, թե 3 տողում ինչպես եմ տեղավորելու ողջ վերաբերմունքս էս օրով պլյոնկայի հետևից ընկնելու գաղափարի շուրջ: Էս պարեկը տեսավ՝ մտածում եմ, մեկ էլ թե բա. «Ներեցեք, իսկ ի՞նչ եք ուզում գրել»: Դե, ասում եմ, ուզում եմ գրել, որ Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ բ^զի տղայա, որը հաջողացնում ա երկիրը հանձնելու հետ համատեղ ձեզ զբաղեցնել էս հիմարությամբ, ինձ էլ՝ տուգանել: Էս պարեկի գույնը փախավ: Ասում ա՝ խնդրում եմ նման բաներ չգրել, թե չէ ստիպված կլինեմ տանել ձեզ բաժին (լօլ): Յա, ասում եմ, լո՞ւրջ, կակ ռազ ահագին ժամանակ ա չեմ եղել, արի իրար հետ գնանք, ի՞նչ դրա համար անհրաժեշտ բացի Նիկոլի բ^զիտղության արձանագրումից: Էս մեր ընկերը շփոթված նայում ա մեքենայի մեջ, տեսնում ա Հասմիկն ա նստած, մեկ էլ թե բա, ախր ընտանիքի հետ եք, էդ ինչ եք ասում: Է հա, ասում եմ, իմ ընտանիքը քաջատեղյակ ա, որ Նիկոլը բ^զի տղայա, ումի՞ց պիտի թաքցնեմ: Էս պահին երևի մեր ընկերը հասկացավ, որ ծանր դեպք եմ, ուրիշ կողմից մտավ, բա խնդրում եմ էլի, ես եմ խնդիր ունենալու, եթե տենց բաներ գրեք, պետք չի էլի: Դե, ասում եմ, ուրեմն չեմ ստորագրելու ոչ մի բան, քանի որ հենց գրիչը վերցնեմ՝ ավտոմատ ձեռքս գրելու ա Նիկոլի ով լինելու մասին:
Տենց բարիշեցինք, որ չեմ ստորագրում, իրենք հետո փոստով կուղարկեն: Պետք ա ասեմ, որ թեպետ պարեկը վերբալ որևէ բան այս որակման մասին չասեց, բայց ընդհանուր վարքագծից ու ոչ վերբալ կոմունիկացիայից ակնհայտ էր, ասածիս մասով որևէ առարկություն չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր