ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դուք Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել». Խաչատրյանը՝ Միրզոյանին
11:42, 05.06.2023 | mamul.am
3923 | 3

«Կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել ու ինքը չի կարող Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել: Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդն ու քաղաքական ուժերը հայտարարում են, որ էն, ինչ դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում: Դուք Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Միրզոյանն ասաց՝ միակ բանը, որ փորձում են ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է. կարգավորումը ամբողջական, կայուն չի կարող լինել, եթե դրա շրջանակներում չի ստեղծվում հարթակ, որտեղ Արցախի ժողովուրդն ու Բաքուն կարող են բանակցել այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են արցախցիների համար. «Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում ու էդպիսի հավակնություններ չունենք, ոչ էլ այլ բան»,- ասել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր