ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ. քարտեզով». Արթուր Ղազինյան
13:36, 05.06.2023 | mamul.am
2413 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ու ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ. քարտեզով, քանի որ իրավաբանորեն ՄԻԱՅՆ այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:
ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու պահին Հայաստանի ու ադրբեջանի սահմաններն առաջին անգամ զատվել ու գծվել են հենց 1926թ-ին (այլի մասին տեղեկություն այս պահին առկա չէ), իսկ սահմանների հետագա փոփոխությունները կրել խիստ պայմանական ու ձևական բնույթ` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների ՎԱՐՉԱԿԱՆ սահմանների կարգավիճակով և երբևէ չեն կարող դիտարկվել որպես պետական սահմանների փոփոխություններ:
Իրավական առումով խիստ վիճելի է 1976թ. քարտեզով պետական սահմանի զատման ու գծման որոշումը, քանի չունի որևէ իրավակսն հենք և առավելապես հիմնված է այս պահին տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության վրա:
Եթե սահմանների զատումն ու գծումը տեղի չունենա 1926թ. քարտեզով, ապա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կհամարվի ոչ իրավաչափ, կմնա վիճելի չի հանգեցնի տարածաշրջանային խաղաղության ու կայունության:
Հ.Գ. ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, քանի որ այն անխուսափելիորեն առնչվելու է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր