ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Միջազգային հարաբերությունները հիմնված են ուժերի հարաբերակցության վրա». Կարեն Ավագյան
03:12, 06.06.2023 | mamul.am
2178 | 2

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Միջազգային հարաբերությունները հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ուժերի հարաբերակցության վրա:
Կարծում եմ՝ այս մտքի ճշմարտացիությունը լավագույնս զգացել ենք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Բայց այս միտքը շատ հաճախ ներկայացվում է խեղաթյուրված: Շատերը այս միտքը՝ որպես ապացույց ներկայացնելով, հիմնավորում են` մեծերի խաղի մեջ փոքր ենք: Այո փոքր ենք, բայց ուժերի հարաբերակցությունը միայն մեծ ու փոքրի տիրույթում չէ: Գործոնները բազմաթիվ են ու կարող են լինել տարբեր հարթությունների մեջ:
Այլ հարց է, երբ երկրիդ կառավարիչը աշխատում է ոչ թե այդ գործոնները կապիտալիզացնելու, այլ ընդհակառակը` դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
Օրինակ` անհասկանալիորեն երկիրդ գցում է թշնամու կողմից ճանաչման դաշտ: Հնարավոր բոլոր ձևերով հայտարարում է, որ ճանաչում է թշնամու երկրից ավելի մեծ տարածքը որպես թշնամունը (86.6 հազար քկմ), բայց ալիևը մի անգամ նույնիսկ ակնարկ չի արել մեր փոքրացած ու մնացած 29.8 հազար քկմ-ի ճանաչման կամ հավակնություննրի բացակայության մասին:
Կամ մեկ այլ օրինակ: Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտատարեց, որ նշաձող իջեցնել պատրաստ է այնքան, որքան պետք է:
Սահամանափակվելով երրորդ օրինակով նշեմ, որ Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգի բոլոր բաղադրատարրերի գործողությունները հետևողականորեն դադարեցվել են:
Իհարկե ներկայացված բոլոր գործոնների, իրողությունների մեջ մեղավորության սլաքները ըստ ընթերցողի ֆանտազիայի կարող են տարբերվել: Բայց, այս բոլոր թեզերի իրական չարագործը Հայաստանը զավթած տարրն է»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր