ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց». Տիգրան Աբրահամյան
02:36, 06.06.2023 | mamul.am
2446 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և՛ արցախյան, և՛ հայաստանյան ճակատին:
Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր