«Տնային կալանքը, որպես այդպիսին, պաշտպանության կողմին չի բավարարում: Պաշտպանության կողմն ունի հնարավորություն՝ բարձրացնելու հարցը, այն է՝ խափանման միջոցն առավել թեթև խափանման միջոցով փոխելու կամ ընդհանրապես չկիրառելու վերաբերյալ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի մայր Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը: «Տնային կալանքը դատավարական իմաստով նույն ռեժիմն է, ու դատարանն իրավունք չունի տնային կալանքը շարունակաբար կիրառելու»,- նշել է նա: Այս պահին ընթանում է Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը: |