«Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով»,- դատական նիստի ժամանակ ասել է վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, մեկնարկել են Գայանե Մարտիրոսյանի գործով նախնական դատալսումները։ |