ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞վ է պայմանավորված Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքը». Գառնիկ Դանիելյան
16:00, 05.06.2023 | mamul.am
2452 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեոսանյութ. «ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հարցրի, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքը։
Մուրադ Փափազյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի բոլոր նախագահների հետ, ահռելի աշխատանք է տարել Հայոց Դատի համար։
Ցավոք, Մուրադ Փափազյանից բացի, այլ հայորդիների մուտքը Հայաստան ևս արգելված է այս իշխանությունների հրահանգով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր