ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Զգացվում է, որ դատավորը ճնշումների ներքո է». Հովհաննես Խուդոյան
16:54, 05.06.2023 | mamul.am
3148 | 0

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլ գործով նիստի մասնակցության պատճառով այսօր չկարողացա ներկա գտնվել տիկին Գայանեի դատական նիստին, բայց հասցրեցի հետևել հեռարձակմանը։
Եթե շատ կարճ։
1. Պաշտպանների դիրքորոշումները բխում են իրավունքից և բարոյական նորմերից ու ամբողջությամբ պատճառաբանված են։
2. Դատախազի ելույթի մասով։ Միայն դատախազի պաշտոնին այսպիսի անհամապատասխան իրավական գիտելիքներ ունեցող անձը կարող էր ստորագրել այդպիսի մեղադրական եզրակացությունը։
3. Դատավորը գերլարված է։
Զգացվում է, որ մեծ ճնշումների ներքո է` նախ բարոյական ճնշման տակ է /ի վերջո Չիչոյան չէ/, ապա և ակնհայտ քաղաքական ճնշման տակ է /վարչապետի ելույթը վկա/։ Գուցե դրա մասին է վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում։
4. Աշոտ Փաշինյանի մասով։
Վերջինիս ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր