ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 393.40, EUR 417.40, RUB 4.02, GBP 482.58
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ԱԽ քարտուղարը, որ ուրացել է իր ծննդավայրն ու այն Ադրբեջան է համարում, գլուխ գովելով է զբաղված». Տ. Աբրահամյան
19:06, 05.06.2023 | mamul.am
1914 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։

Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված: Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր