ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է դիվերսանտների կողմից առևանգված հայ զինծառայողներին
20:54, 05.06.2023 | mamul.am
3309 | 0

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է մայիսի 26-ին հակառակորդների դիվերսանտների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարութ Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հակառակորդ երկրի պաշտպանը նախ առանձնազրույցներ է ունեցել նրանցից ամեն մեկի հետ, ապա կայացել է համատեղ զրույց: Նրանք, իբրև թե, ոչ մի բողոք չեն ներկայացրել իրենց պահման պայմաններից: Նշենք, որ Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը՝ նրանց ներկայացնելով որպես սահմանախախտներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր