ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների». Ուկրաինայի ՊՆ
21:18, 05.06.2023 | mamul.am
3734 | 0

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շարունակում են պաշտպանությունը։

Միաժամանակ նա նշել է, որ պաշտպանական գործողության շրջանակներում իրականացվում են նաև հակահարձակողական գործողություններ։

«Հետևաբար, որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- հավելել է նա։

Մալյարի խոսքով՝ «ռազմական գործողությունների էպիկենտրոնը» մնում է Բախմուտի ուղղությունը, որտեղ ուկրաինական ուժերը շարժվում են «բավական լայն ճակատով»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինացի զինվորականներն այնտեղ «գրավում են գերիշխող բարձունքները»։ Մալյարը նշել է նաև, որ հարավում շարունակվում են լոկալ մարտերը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում են սկսել Յուժնո-Դոնեցկի ուղղությամբ ռազմաճակատի հինգ հատվածների վրա, սակայն հաջողության չեն կարողացել հասնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր