ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է». Կ. Վրթանեսյան
22:30, 05.06.2023 | mamul.am
2163 | 1

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբից շատերն իրենք իրենց համոզեցին, թե «Աշոծիկն իր ընտանիքի միակ նորմալ մարդն է», հետո պարզվեց, որ ծը՝ «100%-անոց Նիկոլ ա»։
Հետո տիկին Գայանեի ազգականներին համոզել էին, որ իբր եթե հրաժարվեն «քաղաքականացված փաստաբաններից», ապա լավ կլինի։ Հրաժարվեցին: Վերջին օրերին էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե տիկին Գայանեի հետևից չեն ընկնի, կթողնեն... Դե քանի որ «չի քաղաքականացվում գործը»։
Ու ի՞նչ եղավ։ Առավոտյան հայտարարեցին, թե խափանման միջոցը կալանքից փոխել են տնային կալանքի (ինչն իրականում էլի կալանք է), իսկ մի քանի ժամ անց նորից կալանավորեցին 1.5 ամսով։
Պետք է հստակ գիտակցել. սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր