ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Գիտնականը 3 ամիս անցկացրել է ջրի տակ և երիտասարդացել 10 տարով
23:06, 05.06.2023 | mamul.am
16594 | 0

Գիտնական Ջոզեֆ Դիտուրին ամբողջ 93 օր անցկացրել է ջրի տակ և տպավորիչ արդյունքներ է ստացել իր առողջությունը բարելավելու առումով։ Բժիշկների խոսքով, այս ընթացքում նրա մարմինը զգալի երիտասարդացել է, ինչը համարժեք է տարիքի 10 տարով նվազմանը։

Բժիշկները չափել են Դիտուրիի, այսպես կոչված, թելոմերները՝ ԴՆԹ-ի շարունակությունները, որոնք տեղակայված են քրոմոսոմների ծայրերում: Դրանք սովորաբար կրճատվում են տարիքի հետ, բայց Դիտուրիիները 20%-ով ավելի երկար են հիմա, քան մարտին՝ ծովը սուզվելուց առաջ: Բացի այդ, նշվել են այլ դրական փոփոխություններ. Դիտուրիի մոտ խորը քնի բաժինը գիշերը հասել է 66%-ի, իսկ խոլեստերինի մակարդակը և բորբոքման մարկերները նվազել են։

Այս ֆիզիկական բարելավումները կարող են կապված լինել այն ճնշման հետ, որին ենթարկվել է Դիտուրին խորության վրա: Այս մեթոդը մի շարք դրական ազդեցություններ է ունենում օրգանիզմի վրա և օգտագործվում է, օրինակ, հիպերբարիկ խցիկում, որը բարելավում է ուղեղի աշխատանքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր