ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Միամտություն կլինի կարծել, որ եթե սահմանային բախումներ լինեն, Թուրքիան Ադրբեջանին էլ բայրաքթարներ չի ուղարկելու». Հովհաննես Սահակյան
23:18, 05.06.2023 | mamul.am
2164 | 0

«Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը կամ Էրդողանին շնորհավորելը չեն նշանակում, թե այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են բարիդրացիական, կամ սահմանները բացվելու են...միամտություն կլինի կարծել, որ եթե սահմանային բախումներ լինեն, Թուրքիան Ադրբեջանին էլ բայրաքթարներ չի ուղարկելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Այն, որ Արցախում մեր հայրենակիցներն ապրում են, թեկուզ շրջափակման մեջ, դա ռուսական ներկայության արդյունքն է այնտեղ: Թե գործող իշխանություններն ինչ խոստումներ են տվել, և, թե ինչ ռոմանտիզմի շարքից է այդ խաղաղության դարաշրջանը, ես չգիտեմ և խորը մտահոգություններ ունեմ: Մենք չենք կարողանում անգամ ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածները վերադարձնել, ամբողջ սահմանային վերահսկողությունն ինչպե՞ս ենք ապահովելու»- ասել է Սահակյանը:

«Միամտություն կլինի կարծել, որ եթե սահմանային բախումներ լինեն, Թուրքիան Ադրբեջանին էլ բայրաքթարներ չի ուղարկելու». Հովհաննես Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր