ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Իրանք էս ազգի թասիբն ու ինքնասիրությունն են շղթայել, հայ մոր դեմ են գնացել». Արամ Գևորգյան
23:36, 05.06.2023 | mamul.am
3250 | 2

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրել է. «Իրանք տիկին Գայանեին չեն կալանավորել, իրանք էս ազգի թասիբն ու ինքնասիրությունն են շղթայել: Իրանք տիկին Գայանեին քննադատողների ու վիրավորողների բարոյականությունն են ոչնչացրել: Իրանք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների դիմակն են պատռել:
Իրանք հայ կնոջ ու հայ մոր դեմ են գնացել: Էն արժեքների, որոնք մեր երեսպաշտ հասարակության մոտ միշտ իբր թե բարձր տեղում են եղել: Պարզվեց՝ չէ: Պարզվեց, որ կան արարարծներ, ովքեր ֆեյքերի պոակում աշխատավարձ ստանալու դիմաց պատրաստ են հայհոյել հայ կնոջը, զոհվածի մորը: Բայց, որ առանձին կանգնացնես, հարցնես, կասեն, որ խոնարհվում են այդ մայրերի դիմաց: Պարզվեց՝ կան եկեղեցում մոմ վառելու նկարով արարածներ, ովքեր կին լինելով հանդերձ 0 հանդուրժողականություն դրսևորեցին հայ կնոջ նկատմամբ, ու հանուն մի փնթի ոջլոտի, վիրավորեցին ու հայհոյեցին: Բայց, որ առանձին-առանձին գնաս հետևներից, Գյուլնազ տատու հեքիաթները կպատմեն, որ թոռն ա գրել, նկարն են գողացել, պրոֆիլ բացել, ejn en kotrel և նմանատիպ զառանցանքներ:
Էս ա էս հասարակությունը. կեղծ արժեքների ու ֆեյք իրականության սիրահար:
Էսօր տիկին Գայանեին կալանավորման ժամկետը չերկարացրեցին, էսօր էս հասարակության բարոյական դիմագծի խորտակման ժամկետը երկարաձգեցին»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր