ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Փորձագետը պատմել է՝ ինչպես iPhone-ը հեշտ պաշտպանել վիրուսներից
23:53, 05.06.2023 | mamul.am
9667 | 0

Kaspersky CyberSecurity Weekend 2023 կոնֆերանսի ժամանակ Kaspersky Lab-ի ղեկավար Իգոր Կուզնեցովը կիսվել է iPhone-ի չարամիտ ծրագրերի դեմ պայքարի իր գաղտնիքով: Նա խորհուրդ է տալիս պարբերաբար վերագործարկել սմարթֆոնը՝ վիրուսների աշխատանքը դադարեցնելու համար: iOS-ի ժամանակակից տարբերակները թույլ չեն տալիս չարամիտ ծրագրերին գոյատևել վերագործարկումից հետո: Կուզնեցովը նաև ընդգծել է քիբերանվտանգության կանոնների պահպանման կարևորությունը՝ ներառյալ թարմացումների արագ տեղադրումը։

Նա նաև նշել է, որ «Կասպերսկու լաբորատորիայի» աշխատակիցների iPhone-ներում հայտնաբերվել է Triangulation՝ լրտեսական վնասակար ծրագիր։ Վարակման հիմնական աղբյուրը iMessage-ն է։ Ուստի փորձագետը խորհուրդ է տալիս անջատել այս ծառայությունը iPhone-ի կարգավորումներում, հատկապես, եթե օգտատերը կասկածում է, որ ինքը կարող է լինել լրտեսող ծրագրերի հարձակման թիրախ։ Սա կօգնի պաշտպանվել պոտենցիալ սպառնալիքներից և պաշտպանել անձնական տեղեկատվությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր