ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի է՝ ով է քաղաքացուն ծեծած կարմիրբերետավորը
00:42, 06.06.2023 | mamul.am
6541 | 4

Սարյան փողոցում ծագած միջադեպի ժամանակ քաղաքացուն բռունցքով հարվածած կարմիրբերետավորը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիրբերետավորներ) գումարտակից Ալեքսանդր Ազարյանն է, տեղեկացնում է MediaHub-ը:

Ազարյանն այս պահին անցնում է մի քանի քրեական գործերով՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Արդեն հայտնել ենք, որ սույն գործերով տուժողներից մեկը քաղաքացի Մեսրոպ Մանուկյանն է։
Սույն կարմիրբերետավորը 2022թ-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել անգամ այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր