ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
09:18, 06.06.2023 | mamul.am
3480 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ:
Մեր տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձևական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է:

Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլևս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձևական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր