ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. «Ժողովուրդ»
09:24, 06.06.2023 | mamul.am
3390 | 0

«Ժողովուրդ օրաթերթ»-ը գրում է. «Ինչպես հայտնել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի և ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել:
Նախ, ֆիքսեցինք, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:

Իշխանական թևի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է իրեն թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որևէ մեկի հետ:

ՔՊ-ականներն այսպիսով համարում եմ, իր Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր