ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ուժային կառույցի պաշտոնյայի որդին թմրանյութ տեղափոխելիս բռնվել է. ուշագրավ բացահայտում. «Ժողովուրդ»
09:30, 06.06.2023 | mamul.am
6074 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է. «Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինը, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան:
Պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, և ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաև պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր