ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ո՞վ է կամակատար դատավորը. «Հրապարակ»
09:42, 06.06.2023 | mamul.am
3532 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու համար: Եվ չնայած մեղադրյալն ու նրա մերձավոր շրջապատն իշխանությունների պահանջով դադարեցրին նստացույցը, փոխեցին պաշտպաններին` հրաժարվելով արմատական դիրքորոշում ունեցող Ռուբեն Մելիքյանից և Վահան Հարությունյանից, և դրա դիմաց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, սակայն երեկ դատարանը կրկին որոշեց որդեկորույս մորը կալանավորել` 1 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ ո՞վ է տխրահռչակ դատավոր Մանվել Շահվերդյանը, ով պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով պաշտպանում է Աշոտ Փաշինյանի շահերը:
Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ և դա լսելով՝ կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Շահվերդյանը նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ և երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետև նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր