ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վաշինգթոնյան հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետդեպն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
10:00, 06.06.2023 | mamul.am
2606 | 0

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է հունիսին Վաշինգթոնում կայանալիք՝ Երևան-Բաքու երկխոսությունը և իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ, այս մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգթոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր