Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ Կախովսկի հիդրոէլեկտրակայանում պայթյունի հետ կապված: Սկսվել է տեղի բնակչության տարհանում՝ վտանգավոր տարածքներից: Տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանից և Ուկրաինայից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: |