ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Էրդողանն իր ժառանգորդների անձերով ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում Թուրքիան». Արա Պողոսյան
02:06, 07.06.2023 | mamul.am
2791 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիայի նախկին Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանը նշանակվեց Թուրքիայի Արտաքին գործերի նախարար, իսկ Իբրահիմ Քալընը` Ազգային հետախուզական ծառայության տնօրեն։
Այս երկուսը ըստ էության Էրդողանի ամենահավանական ժառանգորդներն են, ովքեր ունեն հատուկ գիտելիքներ և այս կամ այն կերպ մասնակցել են Թուրքիայի արտաքին ագրեսիվ քաղաքականության պլանավորմանը, իրագործմանը։
Էրդողանն իր հավանական ժառանգորդների անձերով առնվազն ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում կամ գնալու Թուրքիան, իսկ որ ամենավատն է` նաև թե ինչպիսին է լինելու Հայաստանի նկատմամբ դիրքավորումը»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր