ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ». Դավիթ Գրիգորյան
11:42, 06.06.2023 | mamul.am
7140 | 2

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ուկրաինայի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Նախապես նշվում էր, որ ՀԷԿ 28 ամբարտակից 11-ն ավերվել է։ Հիմա արդեն հայտնում են ամբողջական փլուզման մասին։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Որ ավելի պարզ պատկերացնեք: Ջրամբարի պատվարի երկարությունը համարյա 4 կիլոմետր է։ Պատվարի բարձրությունը՝ 16,5 մետր։ Ջրամբարի ծավալը՝ 18 խորանարդ կիլոմետր։ Էստեղ է ամբարվում Դնեպր գետի ջրային ամբողջ պաշարը՝ մինչև Սև ծով հասնելը։
Ու սրանից վար գտնվում են բազմաթիվ խոշոր բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոն քաղաքը։ Միայն այս քաղաքի բնակչությունը (մինչև պատերազմը) կազմել է ավելի քան 350 հազար մարդ։
Մյուս բնակավայրերի մասին չեմ էլ խոսում։ Պատկերացրեք, թե ի՞նչ ավերածությունների կարող է հանգեցնել։
Թեպետ, կադրերից, կարծում եմ, արդեն պարզ է մասշտաբը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր