ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իմ երկիրը ներկայացնողը պետք է լինի մարդ, որի համար չամաչեմ». Սևակ Հակոբյան
15:36, 06.06.2023 | mamul.am
3068 | 2

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Կարճ ասած՝ սա ոչ միայն կոչվում է անպատիվ ղեկավարել, այլ ապրել անպատիվ։ Սա անպատիվ է առաջին հերթին ոչ թե ժողովրդի, այլ հենց քո՝ ղեկավար կոչվողի համար։ Քո մնալը ղեկին, անընդհատ շրջանառվելը, ծաղրվելը, քո բարոյականության հարցն է։ Այդպես միջազգային ասպարեզում մի կողմի վրա ընկած մնում ես։ Մենք ավելի լավ է ոչ մի երկրի հետ հարաբերություն չունենանք, քան ունենանք էս կարգի, երբ ներսում բռնապետ, դրսում՝ հարիֆ։
Հարգելի ժողովուրդ, աշխարհասփյուռ հայություն, ի վերջո պե՞տք է մեր մեջ արթնանա թասիբ, ամոթ, դասագրքային հայի կերպար, որ ասենք՝ չէ, հերիք ա, ինձ ներկայացնողը, իմ երկիր ներկայացնողը պետք է լինի մարդ, որի համար չամաչեմ»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր