ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խոսքի տակն ու գլուխը չընկալող Փաշինյան-բանակցողը վտանգավոր է երկրի ազգային անվտանգության համար». Սուրեն Սահակյան
01:06, 07.06.2023 | mamul.am
2968 | 2

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ակնհայտորեն դիսկոմֆորտ ապրելով, փորձեց արդարացնել Փաշինյանի շուրթերով հայտարարված՝ Ադրբեջանի 86600 ք․կմ ԱՆՎԵՐԱՊԱՀ ճանաչելու´ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Հարցին պատասխանելիս ասեց, թե «…դրանք քաղաքական հայտարարություններ են, որ նշանակում են՝ միմյանցից տարածքային պահանջներ չունենք…»։ Հարցն էլ հենց էդ ա, որ դրանք քաղաքական լրջագույն հարթակներում արված ՔԱՂԱՔԱԿԱՆ հայտարարություններ են, ոչ թե ընկերների հետ քաղաքից դուրս կազմակերպված խնջույքի ընթացքում արված զավզակություն։
Նման հարթակներում, եթե մարդիկ ուզում են ասել «մենք միմյանցից տարածքային պահանջներ չունենք», հենց բառացի տենց էլ ասում են, իսկ երբ դա ասելու համար օգտագործում են «մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 86600 ք․կմ-ի վրա», ստացվում ա՝ Լաչինինը միջանցք չի, այլ ճանապարհ և այլևս կարելի ա էդ ճանապարհին անձնագրային հսկողության կետ դնել։ Էդ Հայաստանում ա, որ կարելի ա ասել օրինակ՝ «արագաչափերը հանելու եմ», հետո ասել «ե՞րբ եմ ես տենց բան ասել» ու մարսել։ Էն, որ հայտարարությունը քաղաքական ա, չի նշանակում, թե երբ ուզես, կարող ես հակառակը պնդել՝ ցուցադրելով քո անհուսալիությունն ու անկանխատեսելիությունը։ Դժվար թե միջազգային հարթակներում նման ձեռնածությունները չուղեկցվեն երկրի հեղինակության կորստով։ Ու հենց դա ա պատճառը, որ խոսքի տակն ու գլուխը չընկալող Փաշինյան-բանակցողն էդքա՜ն վտանգավոր ա երկրի ազգային անվտանգության համար։
Մի օր էլ կանգնելու ա, ասի, թե «իսկ ի՞նչ էինք մենք ասում 86600 թիվը հնչեցնելով, հո չէի՞նք ասում, թե չեղարկում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի հատուկ իրավաքաղաքական կարգավիճակի մասին կամ որ արցախցիների անվտանգության պահպանման համար հատուկ կարգավիճակ պետք չի»՝ նույնիսկ մեր դաշնակիցներին ստիպելով թաղել մեզ լուրջ վերաբերվելու որևէ հեռանկար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր