Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության իրավունքով փոխանցված մանկապարտեզների օտարման գործընթացները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է. 1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ.Անհաղթ փողոցի 5 հասցեում գտնվող 141.5 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 147 մսուր-մանկապարտեզ), իսկ որպես հետևանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ «N» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը: 2. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դրոյի փողոց 21 ա շենքի 1-ին հարկում գտնվող 126.9 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 199 մսուր-մանկապարտեզ), իսկ որպես հետևանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ա.Ջ.-ի սեփականության իրավունքի գրանցումը: 3. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հր.Ներսիսյան փողոցի 1 շենքում գտնվող 121.2 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին թիվ 132 մանկապարտեզ), իսկ որպես հետևանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ա.Գ.-ի, Ն.Ս.-ի և Ա.Հ.-ի սեփականության իրավունքի գրանցումը: 4. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքում գտնվող 83.9 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին թիվ 132 մանկապարտեզ), իսկ որպես հետևանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Է.Վ.-ի սեփականության իրավունքի գրանցումը: 5. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զ.Քանաքեռցու փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 2575,5 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 159 մանկապարտեզ), իսկ որպես հետևանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ս.Ս.-ի և Ա.Ե.-ի սեփականության իրավունքի գրանցումը: Վարչական շրջանների դատախազությունը հայցեր է ներկայացրել նաև քրեական երկու վարույթի նյութերով։ Մասնավորապես՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է. Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոց 8 հասցեում գտնվող, 23153,65 քմ մակերեսով տարածքը «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարան» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը: Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու փողոցի 50 հասցեում գտնվող 2370 քմ մակերեսով տարածքը «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ որոշումը: |