ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կախովսկի ՀԷԿ-ը վերականգնման ենթակա չէ
18:24, 06.06.2023 | mamul.am
9076 | 0

Հունիսի 6-ի գիշերն, ինչպես հայտնել ենք, Ուկրաինայի Խերսոնի շրջանում՝ Նովայա Կախովկայից 5 կմ հեռավորության վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը մասամբ ավերվել է։ Ինչպես նշվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ, ռուս զինվորականները պայթեցրել են Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որը գտնվում է Խերսոնից Դնեպրի երկայնքով վերև։

ՌԴ ԶՈՒ-ն պայթեցրել է Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակը. տասնյակ բնակավայրեր ողողվել են ջրով
Տարածաշրջանում Ռուսաստանի կողմից նշանակված օկուպացիոն իշխանությունները սկզբում հերքում էին դա, բայց հետո հաստատեցին ամբարտակի ոչնչացումը։

«Ռուսական օկուպացիոն զորքերը պայթեցրել են Կախովսկի հիդրոէլեկտրակայանը: Այժմ ճշտվում են ավերածությունների մասշտաբները, ջրի արագությունն ու ծավալը, հեղեղումների հավանական վայրերը: Բոլոր ծառայություններն աշխատում են: Իրավիճակը վերահսկվում է»,- ասվում է ուկրաինացի զինվորականների տարածած հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետ։

ՀԷԿ-ի փլուզումը, ըստ նախնական տվյալների, իրականացրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային ստորաբաժանումը, «Breakfast Show»-ի եթերում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը։

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը հրապարակել է ամբարտակի պայթյունի ենթադրյալ պահը։ Դատելով թելեգրամ-ալիքներում հայտնված լուսանկարներից ու տեսանյութերից՝ ամբարտակը փլուզված է, ջուրը դուրս է թափվում։
Խերսոնի շրջանային նահանգային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտարարել է Դնեպրի աջ ափից, որտեղ հեղեղումների վտանգ կա, բնակիչների տարհանման մասին։

Այժմ անհնար է ձախ ափի բնակչությանը տարհանել՝ այն բռնազավթված է ռուս զինվորականների կողմից։ Ավելի ուշ Պրոկուդինը պարզաբանել է, որ Կիևի ժամանակով առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ, շրջանի Խերսոնի և Բերիսլավ շրջանների յոթ բնակավայրեր, ինչպես նաև Խերսոնի Օստրովի միկրոշրջանն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղվել են։ «Ավելի քան 16000 մարդ գտնվում է Խերսոնի շրջանի աջ ափին՝ կրիտիկական գոտում»,- գրել է Խերսոնի ղեկավարը։

Ինչպես հայտնում է Ukrhydroenergo-ն, տուրբինային սրահի պայթյունի հետևանքով Կախովսկի ՀԷԿ-ը ամբողջությամբ ավերվել է։ «Կայանը վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել են նախարարությունից՝ նշելով, որ «Ջրամբարի մակարդակի անվերահսկելի անկումը լրացուցիչ սպառնալիք է ժամանակավորապես գրավված Զապորոժիե ԱԷԿ-ի համար»։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Կախովսկի հիդրոէլեկտրակայանի պայթյունի հետևանքով մինչև 80 բնակավայրի հեղեղման վտանգ կա։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կախովսկի հիդրոէլեկտրակայանի պայթյունն անվանել է «Ուկրաինայի կողմից դիտավորյալ դիվերսիա»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կտրականապես հերքում է» հիդրոէլեկտրակայանի վրա հարձակմանը մասնակցության մասին մեղադրանքները։

Արտակարգ իրավիճակների ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կախովսկի ՀԷԿ-ում 28 լիսեռներից 14-ը ոչնչացվել է, և 80 բնակավայր կարող է ընկնել հեղեղումների տակ։

Կախովկա ՀԷԿ-ը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) փուլն է, որը գտնվում է Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Դրա ոչնչացումը կարող է հանգեցնել հազարավոր մարդկանց մահվան, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:

ՌԴ ԶՈՒ-ն պայթեցրել է Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակը. տասնյակ բնակավայրեր ողողվել են ջրով
ՌԴ ԶՈՒ-ն պայթեցրել է Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակը. տասնյակ բնակավայրեր ողողվել են ջրով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր