ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցումն սպառնում է համաշխարհային պարենային անվտանգությանը
19:30, 06.06.2023 | mamul.am
5941 | 0

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցումը և Կախովկայի ջրամբարի ծանծաղացումը վտանգում են Ուկրաինայի 3 շրջանների գյուղատնտեսական հողերը, որոնց ոռոգման համար ջրամբարից էր ջուր է վերցվում։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ագրարային և հողային քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Գայդուն։

Ջրամբարի շրջակայքում գտնվող Խերսոնի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանների գյուղատնտեսական ձեռնարկությունները հաճախ տուժում են երաշտից, իսկ ջրամբարի ծանծաղեցումը սպառնում է նրանց բերքի ոչնչացմամբ:

«Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթեցումն ահաբեկչական գործողություն է, որը սպառնում է համաշխարհային պարենային անվտանգությանը։ Հետևանքներն արդեն իսկ շատ զգալի են մեր ֆերմերների համար, քանի որ այժմ անհնար է ոռոգել երեք շրջանների հողերը, որոնք կախված են Կախովկայի հիդրոէլեկտրակայանից։ Այս շրջանները մեր սնունդն են մատակարարում ամբողջ աշխարհին»,- ասել է Գայդուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր