ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Զապորոժիեի ԱԷԿ-ը երկար ժամանակով շարքից դուրս է եկել
22:12, 06.06.2023 | mamul.am
5629 | 0

Կա´խովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ն անորոշ երկար ժամանակով դուրս է եկել շարքից։ Այս նախազգուշացումն արել են BBC-ի հետ հարցազրույցի մասնակցած փորձագետները։ «Այն շատ երկար ժամանակ չի գործարկվի, գուցե՝ տարիներով»,- ասել է Ալեքսանդր Կուպնին, ով 1988-2009 թվականներին աշխատել է Չեռնոբիլի ատոմակայանում։

Ընդհանուր առմամբ, ԶԱԷԿ-ում կա վեց էներգաբլոկ, որոնք բոլորն էլ կանգնեցվել են նախորդ տարվա սեպտեմբերից, ինչը նշանակում է, որ էլեկտրակայանը էլեկտրաէներգիա չի արտադրում։

Նույնիսկ եթե պատկերացնենք, որ «վաղը հրաշք տեղի ունենա, Ուկրաինան ազատագրի ԶԱԷԿ-ը և ցանկանա այն գործարկել», այն չի աշխատի առանց Կախովկայի ջրամբարում ջրի նորմալ մակարդակի, ասում է միջուկային ծրագրի փորձագետ Դմիտրի Գորչակովը։ Նորվեգիայի բնապահպանական Bellona կազմակերպությունը:

Այս պահին ՀԷԿ-ի ոչնչացման պատճառով ԶԱԷԿ-ի անվտանգության հետ կապված վտանգներ չկան, այս մասին պաշտոնյաների հետ համաձայն են փորձագետները։

«Պարզ է, որ ամբարտակի քանդումը կհանգեցնի Կախովկայի ջրամբարի ջրի մակարդակի նվազմանը։ Բայց սա հսկայական ջրամբար է, որտեղից ջուր են վերցնում Զապորոժիե ԱԷԿ-ի հովացման համար։ Բայց ոչ ուղղակիորեն, կա հատուկ մեկուսացված հովացման լճակ: Եվ ջուրը դրա մեջ չի նվազում»,- ասել է Գորչակովը:

Սառեցման լճակի մակարդակն ավելի բարձր է, քան Կախովկայի ջրամբարը, և այն պաշտպանված է ջրամբարից սեփական պատնեշով, որն ունակ է ջուրը պահելու, բացատրում է Կուպնին։ Բացի այդ, հովացման լճակի ջուրը չի օգտագործվում ԶԱԷԿ-ի ռեակտորների միջուկը սառեցնելու համար. դրա հիմնական ծավալը նախկինում օգտագործվում էր տուրբինային կոնդենսատորը սառեցնելու համար, բայց հիմա, երբ կայանը սառը վիճակում է, իսկ տուրբինները չեն աշխատում է, հովացման լճակի ջուրն օգտագործվում է քիչ քանակությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր