ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Մեր կիսախելագարը թուրքերի պատկերացրած հավաքական հայն ա». Արման Յարալյան
03:12, 07.06.2023 | mamul.am
4448 | 0

Երևի հեշտ ա մտածել, որ մեր կիսախելագարը թուրքական ագենտ ա, դրա համար ա անում էն, ինչ անում ա, բայց կա ալտերնատիվ տեսակետ, որ սաղ կյանք շուստրավատ եղած անսկզբունքային էակը, հայտնվելով անելանելի վիճակում, էլի իրան դրել ա շուստրիի տեղ, ոնց որ առաջ էր գաղափարների վերնագրերը կարդում ու սկսում կապկել, հմի էլ թուրքական հայտնի փիլիսոփայությանն ա սկսել հղում անել՝ համբուրիր այն ձեռքը, որը դեռ չես կարում կտրես, ու դրա համար գնում կզում, կեղծ ժպտում, նվաստացնում իրան ջոգ, ազգին ջոգ։
Նենց չի, որ սա անհաղթահարելի խնդիր ա, որ օյ աման հեսա կործանվեցինք, որ ինքը Էրդոհանի դեմը կզեց, պրոստը դառը նստվածք ա թողելու, ատելությունն էլ ավելացնի ու վերջապես թուրքերը հայերին հենց տենց էլ պատկերացնում են՝ անսկզբունք, չափալախից հետո խելոք կզող, կեղծ ժպտացող մի զանգված, որը ռսի դուխով հելել զզվացնում էր 30 տարի, հիմա մռթին կերել խելոքացել ա։
Կարճ ասած՝ մեր կիսախելագարը թուրքերի պատկերացրած հավաքական հայն ա, դրա համար նա կմնա դրանց սերունդների հիշողության մեջ՝ որպես ապացույց, որ հայերը էդպիսին էլ կան, կձևավորվի նոր միֆ, որը գուցե էս անգամ էլ իրենց թմրեցնի, ոնց մեզ էր թմրեցրել ադրբեջանցիների ոչխար լինելու միֆը։
Շուստրիությունը վտանգավոր բան ա, երբ տակը բանականություն չկա, գիտելիք չկա, հաշվարկ չկա։
20-ից էս կողմ քչից շատից փող լցվել ա գիտության մեջ, բնագիտականն ահագին ակտիվացել ա, դեռ շատ տեղեր ունի, ու էս ընթացքը լավ տեղ կտանի, եթե շարունակական լինի, բայց հումանիտար ու սոցիալական ուղղություններով նորարարություններ չկան ոնց որ, կամ էլ ես չեմ տեսնում, նոր դպրոցներ, նոր մեթոդներ, նոր մարդիկ, կարծես փողը կա, բայց սպառողը չկա։
Առավոտից իրիկուն իրար քրֆելու տեղը կարելի ա էներգիան էս ուղղությամբ ծախսել, անհնար ա երկիրը ոտքի կանգնի առանց հումանիտար ու սոցիալական գիտակարգերի գեներացրած գիտելիքի, ուղղակի բացառված ա, չկան հանճարներ, հատկապես ֆեյսբուքներում, լուծումներ չեն լինելու, ֆլանը գնա, ֆստանը գա, ավելի ու ավելի ենք խորանալու կղանքի մեջ, Սերժին հեռացնողները լավ կհիշեն մեր զրույցները, երբ պնդում էինք, որ նրան հեռացնելը մի շաբաթվա բան ա, բայց էդ դատարկությունը տարիներով չես կարա լցնես, եթե չգիտես ինչի հետ գործ ունես։
Չգիտեմ, հիմա խնդիրը հստակ ա, ստեղծել միջավայրեր, որտեղ հումանիտար և սոցիալական միտքը կարտադրվի ու կհամագործակցի բնագիտականների հետ, այ էդ վախտ սպասեք հանճարեղ լուծումների, անհնար ոչինչ չկա, էս պահին միակ անհնարը էդ գիտելիքն արտադրելն ա։
Ամոթ բան չկա, եթե տեղում չունենք կազմակերպիչներ, ովքեր գիտեն ինչպես ստեղծել, կամ հզորացնել եղած դպրոցները՝ պետք ու անհրաժեշտ ա դրսից ներմուծել, վճարել ինչքան հարկն ա, որ գան ու արտադրվի էդ անտեր գիտելիքը, որ մի կիսախելագարի ժպտալ չժպտալու հույսին չմնանք»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր