ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սպասվում է կարճատև անձրև
08:24, 07.06.2023 | mamul.am
3023 | 0

Հանրապետության տարածքում`

Հունիսի 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հունիսի 7-ին, 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.40C (2012 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.20C (1968 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.20C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր