ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
09:18, 07.06.2023 | mamul.am
3802 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը հսկող դատախազները:

Օրաթերթին դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր