ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ իրականացվեց «Առևանգումից փրկել շարքային Աշոտիկին» օպերացիան». Ո. Սարգսյան
12:18, 07.06.2023 | mamul.am
4087 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ իրականացվեց «Առևանգումից փրկել շարքային Աշոտիկին» օպերացիան
Հանրության մի զգալի մասը հավատում է ր, որ Նիկոլ Փաշինյանի միակ որդին տնեցիներից նեղացած, այլ տեղեր գիշերող, իր պահպանությունից հրաժարված տղա է։ Իրականում այդ առասպելը ստեղծվել էր հարմար պահի օգտագործելու համար։ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար տիկին Գայանե Հակոբյանին կրկին դատարանի որոշումով կալանավորելը երկու նպատակ ունի, նախ՝ ներկա իշխանության իրական ընդդիմադիրները զոհվածների այն ծնողներն են, ովքեր հասկանում են, որ 2020 թվականի պատերազմը կարող էր չլինել, այն կարող էր ավելի վաղ ավարտվել, և ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, եթե տարածքները զիջեր, նույն հետևանքը կլիներ, սակայն՝ առանց զոհերի;
Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանին առևանգման գործով դատավճիռ է հարկավոր, առաջիկայում, երբ նա կնքած կլինի տխրահռչակ խաղաղության պայմանագիրը, իր ընտանիքի համար որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու համար, այսինքն՝ ներկայացվելու է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք նրա ընտանիքի անդամին առևանգել են, նրա կյանքին վտանգ է սպառնացել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր