ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 393.40, EUR 417.40, RUB 4.02, GBP 482.58
+15 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+23 °C
Զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
11:33, 07.06.2023 | mamul.am
8448 | 0

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր