ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վիրջինիայում ավարտական ​​երեկոյից հետո հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
13:42, 07.06.2023 | mamul.am
3922 | 0

Ռիչմոնդում (Վիրջինիա նահանգ), ավագ դպրոցում ավարտական ​​արարողությունից հետո, հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ սպանվել է 18 և 36 տարեկան երկու տղամարդ։ Եվս հինգ մարդ վիրավորվել է։

19-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել: Ենթադրվում է, որ նա ճանաչում էր զոհերից մեկին։ Մեկ այլ կասկածյալ էլ բերման է ենթարկվել, սակայն ստուգումներից հետո ազատ է արձակվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր