ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.35, EUR 413.47, RUB 4.00, GBP 477.57
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում
14:06, 07.06.2023 | mamul.am
2341 | 0

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ծրագրում է առաջիկա ամիսներին երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը հյուրընկալելու ժամանակ:

Ռիտերը նրանց ներկայացրել է քաղաքացիական առաքելության մադատն ու գործունեությունը:

Նրա խոսքով՝ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում իր հանգույցներում: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն:

«Մեր նպատակն է, ի թիվս այլնի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», - ավելացրել է Ռիտերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր