ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«2024-ին ԱՄՆ նախագահական ընտրություններն են. ի՞նչ կտա սա Հայաստանին և Արցախին». Արա Պողոսյան
20:54, 07.06.2023 | mamul.am
2537 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024 թվականին ԱՄՆ հերթական նախագահական ընտրություններն են։
Ի՞նչ կտա սա Հայաստանին և Արցախին։ Տեսականորեն շատ բան չի կարող տալ, իսկ գործնականում սա հնարավորություն է վերաձևակերպելու ԱՄՆ հայկական լոբբիի տեղը և դերը, աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը, ինչպես նաև չափազանց կարևոր մի հանգամանք, որը մինչ այս ներհայկական նախանձի ու այլ գործոնների պատճառով իրականություն դարձնել հնարավոր չի եղել` ԱՄՆ և մնացած բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնքներն ունեն պատկառելի ներկայացվածություն և ռեսուրսներ, պետք է տեղի հայերից ընտրվեն ամենահարմար թեկնածուները և ամբողջ համայնքը լծվի նրանց առաջմղման աշխատանքին։
-Ի՞նչ կտա սա մեզ։
Սրանով մենք կունենանք արդյունավետ գործիքներ հայկական տեսակետը պաշտպանելու և Հայաստանի ազգային-պետական շահերը սպասարկելու համար։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի հայկական համայնքին, որն այսօր հայկական համայնքներից ամենատարածված և ամենապասիվ համայնքի անունն ունի։
Վերադառնալով 2024 թվականի նախագահական ընտրություններին, պետք է նշել, որ սա առիթ և հնարավորություն է հայկական լոբբին «վերակենդանացնելու» և Արցախի ինքնորոշման ճանաչման հարցը առաջ մղելու համար, օգտագործելով տեղի հայության քվեների հանգամանքը։
Ինչպե՞ս կկարողանանք իրագործել այսպիսի բարդ աշխատանք, դա մտքի ճկունության և նպատակի հաստատակամության արդյունք է, իսկ որ մենք կարող ենք դա անել, կասկած չունեմ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր