ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
18:48, 07.06.2023 | mamul.am
2526 | 1

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։

«ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունն այդ գործընթացին։

Մենք ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են: Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցության հաստատումը ԵՄ աջակցությամբ հուլիսի 21-ին հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց արձանագրվի»,- նշված է ԵՄ տարածած հայտարարությունում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր