Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղում արդեն երկար ժամանակ է՝ չունեն խմելու համար պիտանի ջուր: Բնակիչների խոսքով, ամռան ամիսներին անհնար է ծորակից ջուր խմել, քանի որ այս շրջանում խմելու ջուրը փոխարինում են արտեզյան ջրով, ընդ որում՝ չափից շատ քլորի պարունակությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում Թաիրովի բնակիչները նշել են, որ անորակ ջրի պատճառով գյուղի բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ, փորլուծություն, մի քանիսն էլ գտնվում են հիվանդանոցում: Մանրամասները՝ տեսանյութում: |