ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
ՔՊ-ականը գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել. գյուղացիները փակել են ճանապարհը
23:00, 07.06.2023 | mamul.am
5070 | 4

Արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղի՝ մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Ֆոտոլագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի։ Չենք բացելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև ո՛չ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյա կոչեցյալը, ով Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի:
Հիմա ինչ-որ ոստիկաններ եկել են գյուղ, փոխանակ նրան գտնեն, եկել մեզ համոզում են, թե ճանապարհը բացեք: Ճանապարհը չէինք փակի, եթե ժամանակին իրավական գնահատական տրվեր այդ պաշտոնյայի արված քայլերին»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր