ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Բաքվի բռնապետը կամ սխալ հաշվարկներ է կատարել, կամ շատ լավ ուղեղը լվացել են». Կարեն Հովհաննիսյան
03:06, 08.06.2023 | mamul.am
6752 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջան-Իրան տանդեմի՝ այս փուլում դեռևս դիվանագիտական կրակոցները կարող են վերածվել զենքերի կրակոցների, եթե Արդբեջանը շարունակի նման վարք դրսևորել։
Բաքվի բռնապետը կամ սխալ հաշվարկներ է կատարել, կամ շատ լավ ուղեղը լվացել են, կամ էլ պարզապես գլուխը կորցրել է 2020-ին ունեցած ռազմական հաջողությունից։
Եթե այսօր Բաքվի բռնապետի բոլոր քայլերը մեզանից տարածք պոկելն է միջանցքի տեսքով, ապա անհասկանալի են նրա ձեռքերը վառվող կրակի մեջ մտցնելու հանգամանքը Իրանի դեպքում։
Եթե Իրանի հետ ունենա ռազմական բախում, ապա իր այն տարածքները, որտեղով ենթադրաբար ուզում է անցկացնի երկաթգիծ, ճանապարհ, գազամուղ և այլն, դառնում են ռազմի դաշտ։
Կարծում եմ, որ Բաքվի բռնապետին համոզել են, որ ինքը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում այն տարածվելու է Իրանի տարածքում, այլ ոչ թե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, առավել ևս այն հատվածներում, որտեղ կառուցել է օդանավակայաններ, նպատակ ունի կառուցելու գազամուղ, երկաթգիծ, ճանապարհ․․․
Մի խոսքով Բաքվի բռնապետի մոտ բավականին խառն են հարևաններից պահանջատիրության հաջորդականությունները և մեկը մյուսին հակասող, վնասող պահանջատիրություն ունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր